Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Մոտավորապես հիսուն-հիսուն

Մոտավորապես հիսուն-հիսուն
29.05.2012 | 06:08

Լորան Բլանի հայտարարած Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմը ներկայացնում է մոտավորապես նույն «չափաբաժիններից» կազմված խառնուրդ: Բուն ֆրանսիական ակումբները ներկայացնում են տասներկուսը, տասնմեկը` արտասահմանյանները: Հետաքրքիր է նկատել, որ եթե մարզիչը դարպասապահների հետ կապված նախապատվությունը տվել է երկրի ներքին առաջնությունում հանդես եկողներին, ապա պաշտպանական գիծը գերազանցաբար ներկայացնում են «արտասահմանցիները» (յոթից` հինգը): Կիսապաշտպանությունում փոքրիկ առավելություն են պահպանում «տեղական» կադրերը (հարաբերակցությունն այստեղ չորսը երեքի է), և միայն հարձակման գծում է լիակատար հավասարություն` երեքական: Դատելով վերջիններիս ազգանուններից` դժվար է հավատալ, որ մեկնարկային կազմում չեն լինի նրանցից առնվազն երկուսը` Բենզեման («Ռեալ», Մադրիդ) ու Ռիբերին («Բավարիա»):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ